Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից: Որոշման տեքստը տեղադրված է Կառավարության e-gov.am կայքում։
Սահակյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ էր նշանակվել է 2021-ի հունվարի 14-ին։
Երեկ հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էլ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։