Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ղազախստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է ընդունել լրատվամիջոցներում հրապարակել նրանց անունները, ովքեր, իմանալով իրենց հիվանդ լինելու մասին, խախտում են կարանտինային կանոնները:
Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Երալի Տուգժանովը հանձնարարել է մշակել գործողությունների հստակ ծրագիր, որը կխոչընդոտի կորոնավիրուսի նոր շտամների տարածումը:
Շուրջ 18.9 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 504290 դեպք, մահացել է 5116 մարդ: