ՀՀ Կառավարությունը 8.9 միլիարդ դրամ է հատկացրել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը՝ 50.7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար: Ճանապարհներից 44.9 կիլոմետրը միջպետական նշանակության է, 1.7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության, 4.15 կիլոմետրը՝ մարզային նշանակության:
Միջպետական նշանակության ճանապարհներից հիմնանորոգվելու են Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհը, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհը եւ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը: