Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովին՝ ահաբեկչության ու վարձկանության, ինչպես նաեւ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով։
Ադրբեջանի դատախազությունը պնդել է, որ Դուբակովը հավաքագրվել է որպես վարձկան եւ մասնակցել անցած տարվա պատերազմին՝ Ադրբեջանի բանակի դեմ։ Ըստ մեղադրող կողմի՝ Ռուսաստանի քաղաքացին այս տարվա հունվարին Թուրքիայից ժամանել է Բաքու՝ սադրանքներ գործելու համար։
Դուբակովը մեղադրանքը չի ընդունել։ Նա հայտարարել է, որ դեռ 2018-ին իրեն հավաքագրել են ադրբեջանական հատուկ ծառայությունները, եւ ինքը պատերազմական գոտում է հայտնվել Ադրբեջանի իշխանությունների հանձնարարությամբ։