Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ պաշտոնական Պեկինը մերժել է ԱՀԿ-ի հետ կորոնավիրուսի ծագման շուրջ հետաքննության երկրորդ փուլում համագործակցելու առաջարկը։
Այս անգամ միջազգային փորձագետները պետք է ստուգեին՝ որքանով է հավանական վիրուսի տարածումը Ուհանի լաբորատորիայից։
Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՀԿ-ի հետաքննությանը չեն կարող միանալ, քանի որ սույն վարկածը հակասում է գիտությանն ու սթափ բանականությանը:
Դեռ մայիսին, հղում անելով ամերիկյան հետախուզության գաղտնի զեկույցին, The Wall Street Journal-ը գրել էր, թե 2019-ի նոյեմբերին՝ նոր համաճարակի բռնկումից մի քանի ամիս առաջ, Ուհանի ինստիտուտի առնվազն երեք գիտնականների մոտ ՔՈՎԻԴ-19-ի ախտանշաններ են ի հայտ եկել։