ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանգամանալից քննարկվել է տարածաշրջանին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է արվել 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես գերիների վերադարձի խնդրին եւ տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Քննարկվել են նաեւ տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ եւ հեռանկարային հարցերը:
Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության եւ կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը:
Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը: