Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկն այսօր Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահների միջամտությամբ Ասկերանի բնակիչը վերադարձվել է հայկական կողմին: Նրա կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում: