ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ-ի շենքում։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննարկվել են կազմակերպության շրջանակում փոխգործակցելու արդիական հարցեր, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի աշնանային նստաշրջանի եւ կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման ընթացքը:
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի` 2020-ի դեկտեմբերի 2-ի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Սերգեյ Լավրովին է հանձնել ՀԱՊԿ-ի 1-ին աստիճանի պատվո նշան, իսկ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյին՝ ՀԱՊԿ-ի 2-րդ աստիճանի պատվո նշան: