ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանին: Քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետեւանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերին։