Փաստորեն, հիմա մենք երկու պատերազմի մեջ ենք ներքաշված: Մեկը ուժի քաղաքականության պատերազմն է, որ մեր զինվորները վարում են հարավ-արևելյան Ասիայի ջունգլիներում: Մյուսը պայքարն է ամերիկյան ոգու համար, հանուն որի կռվում են Նյուարկի ու Դեթրոյթի փողոցներում, Կոնգրեսի դահլիճներում, եկեղեցիներում, բողոքի ցույցերում ու վարժարանների բակերում, դա այն ներքին կռիվն է, որ տեղի է ունենում լռակյաց ամերիկացիների սրտերում ու հոգիներում, Մենից մինչև Հավայա: Ես հավատացած եմ, որ այս երկու պատերազմներն ինչ-որ ձևով կապված են իրար հետ, ոչ թե՝ ուղղակիորեն, իրական պատճառական կապերով, որ պաշտոնակալներին պարտադիր են ապացուցելու համար երկու երևույթների փոխադարձ կապը, այլ՝ ավելի նուրբ, բարոյական ու որակական կապանքներով: Այս պատերազմներից յուրաքանչյուրը նույն հաջողությամբ կարող է շարունակվել նաև մյուսի բացակայության դեպքում, սակայն կասկածում եմ, թե դրանցից որևէ մեկը, մնալով մենակ, երբևէ անհույս կամ բարոյալքող կթվա: