Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողությունն ուղիղ եթերով հեռարձակող ռուսական «1-ին ալիքը» հանկարծ սկսել է գովազդների շարք տեղադրել՝ այդ կերպ շրջանցելով շքերթում ուկրաինացի մարզիկների մուտքը Տոկիոյի ազգային մարզադաշտ։
Մեկնաբանելով նշված փաստը՝ «1-ին ալիքի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ բացման արարողությունը բավական երկար է տեւում, եւ առեւտրային պարտականությունները կատարելու համար ստիպված են եղել ուղիղ հեռարձակումն ընդհատել գովազդային տեսահոլովակներով։