Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը հայտնել է, որ Մոսկվան մտադիր է օգոստոսին հեշտացնել աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան:
Հուսնուլինը Instagram-ի եթերում նշել է, որ որոշումը կապված է շինհրապարակներում աշխատուժի անբավարարության հետ։ Տվյալ պահին ռուսաստանյան շինհրապարակները 1,5-2 միլիոն աշխատողի կարիք են զգում։
Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ հետքովիդյան իրավիճակը Ռուսաստանում հանգեցրել է շինարարական գնաճի: