Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի սահմանին այս գիշեր լարված է եղել։ Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել, որոնք հնչել են նաեւ Սոթքի հանքի մոտակայքում, որտեղով անցնում է սահմանը։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հայտնել է, որ հնչել են անկանոն կրակոցներ։ «Ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին տարհանելու հրատապ որոշում է կայացրել, եւ շուրջ 150 աշխատակից է տարհանվել»,- նշել է ընկերությունը։ Աշխատակիցների մեջ տուժածներ չկան։