Արցախի ՊԲ-ն հերքել է սոցցանցերում տարածվող լուրերը, թե իբր Քաշաթաղում տեղակայված մարտական դիրքերում տեղի է ունենում փոխհրաձգություն հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ:
Մարտունու հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի հարձակման ենթարկվելու մասին տեղեկությունը եւս իրականությանը չի համապատասխանում:
«Ինչպես վերոնշյալ, այնպես էլ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մյուս հատվածներում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն»,- ընդգծել է Արցախի պաշտպանական գերատեսչությունը: