ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես Երասխի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: «Կրակոցները վերսկսել են 15:30-ից։ Կրակում են միայն դիրքերի ուղղությամբ»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ նշել են գերատեսչությունից։
ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է Երասխի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։