Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:
Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ եւ ընդգծել, որ ԱՄՆ-ը մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:
Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։
Լին Թրեյսին շեշտել է, որ ԱՄՆ-ը, միաժամանակ,կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։