ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարությունը այս հեռախոսազրույցի մասին դեռեւս որեւէ տեղեկություն չի հայտնել։