ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, հուլիսի 26-ի հրամանագրերով Հայաստանի դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում եւ Բոլիվիայում:
Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե):
Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ):
Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կուբայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա):
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում եւ Բոլիվիայի Բազմազգ Պետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրազիլիա):