ԱՄՆ-ը իր քաղաքացիների համար խորհուրդների աստիճանային համակարգ է կիրառում` արտերկրում հավանական վտանգի մասին նախազգուշացնելու նպատակով։
ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկացիներին հորդորել է վերանայել Հայաստան մեկնելու իրենց ծրագրերը։ Պատճառը Հայաստանում կորոնավիրուսի լայն տարածումն է։
Ինչպես նշված է պետքարտուղարության կայքում, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը բարձրացրել է Հայաստանում վարակվելու ռիսկի աստիճանը. ՀՀ-ն ռիսկի 3-րդ աստիճանում է։
Պարբերաբար հնչող կրակոցների համար
Պետդեպը ամերիկացիներին խորհուրդ չի տալիս այցելել նաեւ Արցախ՝ նշելով, որ հակամարտության գոտում պարբերաբար հնչող կրակոցները մարդկանց զոհվելու եւ վիրավորվելու պատճառ են դառնում։
«Խուսափե՛ք շփման գծի եւ հայ-ադրբեջանական պետական սահմանի մոտով անցնող ճանապարհներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հորդորում է մեկնելուց առաջ ծանրութեթեւ անել
Իսրայելի դեպքում եւս ռիսկը հասել է 3-րդ աստիճանի. «Վերանայե՛ք ուղեւորության ձեր ծրագրերը»։
Ղրղզստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Կիպրոսի համար վտանգը բարձրացվել է ամենաբարձր` չորրորդ կատեգորիայի. «Հրաժարվե՛ք ուղեւորությունից»։
Ուկրաինայի համար վտանգի մակարդակը իջեցվել է մինչեւ երկրորդ աստիճան. «Շատ ուշադի՛ր եղեք»։