Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին յոթ օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 8% -ով, մահացությունը` 21% -ով:
Կորոնավիրուսը ամենաշատը մարդու կյանք է խլել Հարավարեւելյան Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում:
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1 միլիոն, կորոնավիրուսի պատճառով մահացել է ավելի քան 7 հազար մարդ:
Նախորդ տարվա աշնանը Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի Դելտա խիստ վարակիչ շտամն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ տարածվելով արդեն աշխարհի 132 երկրում:
ՀՀ առողջպահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չէր բացառել, որ Դելտա շտամ կա նաեւ Հայաստանում, պարզապես նմուշառում չի արվել։