Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է սույն թվականի սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
ՀՀ ՊՆ-ն առաջարկել է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել երեք ամիս ժամկետով:
Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։
Վարժական հավաքները կհայտարարվեն պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։
Վարժական հավաքներին կներգրավվեն պահեստազորայիններ զինվորական 10՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական, տեխնիկական, թիկունքային, տեղագրական մասնագիտություններով: