Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Քննարկվել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի իրավապահ մարմինների համագործակցության հարցեր: Քյարամյանը կարեւորել է նաեւ հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։
Կոպիրկինը շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջեւ գործակցության զարգացմանը:
Կողմերը պայմանավորվել են շարունակել եւ ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները: