Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները։
Թաղամասը ունենալու է ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող 15 մասնաշենք` 240 բնակարաններով։
Նորակառույց բնակարանները կտրամադրվեն Հադրութ քաղաքի՝ պատերազմի հետեւանքով տարհանված բնակիչներին։ Թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2022-ի վերջին։
Հարությունյանն ընդգծել է, որ բնակարանաշինությանն Արցախում առաջիկայում շատ ավելի մեծ թափ է հաղորդվելու, եւ հավաստիացրել, որ բնակավայրը կորցրած յուրաքանչյուր ընտանիք նախանշված ժամկետում ունենա իր բնակարանը: