Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին:
Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է միջնորդելու հայ-ադրբեջանական բանակցությունների կարգավորման հարցում:
Նա նշել է նաեւ, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները եւ Հարավային Կովկասում հասնել հրադադարի:
Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ սահմանային հակամարտության շարունակման վերաբերյալ եւ ափսոսանք հայտնել սպանվածների ու վիրավորվածների կապակցությամբ: