Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1619 աճյուն: