Կառավարության հուլիսի 29-ի նիստի մեկնարկին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։
«Եթե ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելությունն անհնար լինի իրականացնել, ապա հայկական կողմի համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ»,- ասել է Փաշինյանը։