ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը հայտարարել է, որ սահմանային գոտիներում տեսալուսանկարահանող ԱԹՍ-ներ օգտագործելու, սահմանային շերտից ներս գործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն՝ 100 հազար դրամ տուգանք։
«Սահմանային գոտիներում տուրիստները, քաղաքացիները լուսանկարներ են անում, լուրջ խնդիրներ են առաջացնում, դրա համար նախագիծն ընդունելը շատ կարեւոր է»,- ասել է Մելքոնյանը։
Ազգային ժողովում շարունակվում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկումները։