Բելառուսի հավաքականի անդամ վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայան Տոկիոյում օգնություն է խնդրել միջազգային կազմակերպություններից: Նա պատմել է, որ Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն եւ փորձել բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ` իր եւ մարզչական շտաբի միջեւ ծագած կոնֆլիկտի պատճառով:
24-ամյա մարզուհին նշել է, որ ազգային հավաքականի իր թիմակիցները որակազրկվել են 4×400 փոխանցումավազքից՝ անհրաժեշտ դոպինգ թեստերի բացակայության պատճառով: Բելառուսի մարզչական շտաբը որոշել է փոխանցումավազքում ներգրավել Տիմանովսկայային: Վերջինս սոցիալական ցանցերում քննադատել է այդ որոշումը՝ հիշեցնելով, որ փոխանցումավազքն իր պրոֆիլը չէ: Դրանից հետո բելառուսական թիմի ղեկավարությունը որոշել է զրկել նրան մասնակցությունից «անկայուն հոգեվիճակի պատճառով» եւ վերադարձնել Մինսկ:
Տոկիոյի օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում պահվող բելառուսցի մարզուհին պետք է մասնակցեր անհրաժեշտ դոպինգ թեստերի բացակայության պատճառով: Նրա հետագա ճակատագիրը դեռ անորոշ է:
Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են մարզուհու հետ:
Քրիստինա Տիմանովսկայան չի բացառել, որ ապաստան կխնդրի եվրոպական որեւէ երկրում՝ Գերմանիայում կամ Ավստրիայում: Չեխիան արդեն վիզա է առաջարկել նրան: