Թուրքիայում լույս է տեսել երկրի ամենանշանավոր սնկագետի՝ Ժիլբեր Բարութչյանի հերթական գիրքը: Այն հեղինակի նոր ուսումնասիրությունն է Թուրքիայի եւ մերձակայքի սնկերի վերաբերյալ: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթը նշում է, որ նոր լույս տեսած գիրքը սնկագետ Բարութչյանի՝ սնկերի մասին նախորդ գրքի ընդլայնված տարբերակն է:
2012-ին հրատարակելով Թուրքիայում սնկերի մասին առաջին մասնագիտական գիրքը՝ Ժիլբեր Բարութչյանը շարունակել է ուսումնասիրությունը: Թուրքական մամուլը նոր լույս տեսած գրքի առթիվ գրում է, որ մասնագետը տարիներ է անցկացրել Ստամբուլի ամենահին անտառներից մեկում՝ «Բելգրադում», Պոլոնեզ գյուղում, Շիլեի, Թրակիայի եւ այլ շրջաններում, Տավրոսի, Բոլուի, Գիրեսունի եւ այլ լեռներում, որոնք համարվում են տարածաշրջանի կենսաբազմազանությունը ներկայացնող հնագույն բնահամակարգերը:
Գրքում հեղինակը սնկատեսակներից, նրանց կիրառությունից, նշանակությունից եւ անվանումներից բացի ներկայացրել է նաեւ բնապահպանական խնդիրներ:
Ժիլբեր Բարութչյանն ավարտել է Ստամբուլի համալսարանի հնագիտության ֆակուլտետը, հետո տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ մասնագիտացել է սնկագիտության ասպարեզում։ Շվեյցարական սնկի փորձագետների ասոցիացիայի VAPKO դիպլոմակիր է:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։