ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիր է ստորագրել։
ՀՀ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորներն առաջադրել էին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։