ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հրամանագրեր է ստորագրել Սուրեն Պապիկյանին փոխվարչապետ, Նարեկ Մկրտչյանին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու մասին:
Սուրեն Պապիկյանը կատարում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները, իսկ Նարեկ Մկրտչյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալն էր, որն այսօր վարչապետի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից։