Արցախի ՊԲ զինծառայողների մասնակցությամբ՝ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Պաշտպանության բանակից հայտնել են, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո մինչեւ օրս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է 1623 աճյուն: