ԱԺ նորընտիր պատգամավորներին չի հաջողվել հատկացված 45 րոպում ԱԺ նախագահ ընտրել:
Նախատեսված էր, որ 17։15-ին պետք է հայտարարեին` ով է ընտրվել ԱԺ նախագահ, սակայն նոր քվեարկություն կանցկացվի։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարել է, որ քվեարկությունն ընդհատվում է ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան տառասխալի պատճառով, եւ նոր քվեարկություն է լինելու:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն առաջարկել է ԱԺ լրացուցիչ նիստ գումարել 18։30-ից մինչեւ 20։00-ն։
ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջարկել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» դաշինքը Մխիթար Զաքարյանի, «Պատիվ ունեմ»-ը Արթուր Սարգսյանի թեկնածությունը։ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են։
Ավելի վաղ ԱԺ-ն ձայների 65 կողմ, 1 դեմ, 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը:
Հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված են 6 անդամ՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, ինչպես նաեւ Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը եւ Արուսյակ Մանավազյանը: «Հայաստան» խմբակցությունից 2 անդամ են՝ Աշոտ Սիմոնյանը եւ Ագնեսա Խամոյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը: