8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, 71 կողմ ձայնով:
Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը եւ ԱԺ արտահերթ նիստին, որի ժամանակ հրապարակվեցին քվեարկության արդյունքները:
Այսպիսով՝ ընդդիմության ԱԺ նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ձայն չեն ստացել: