Ադրբեջանի խորհրդարանը գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի դիմումը ստանալուց հետո պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության անդամ Էլդենիզ Սալիմովին:
Սալիմովի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել օրերս ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանին ծեծելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Միլի Մեջլիսը որոշումն ընդունել է 98 քվեով, թեեւ դրա համար բավական էր նաեւ 63 ձայն:
Ադրբեջանի գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարել է, որ Սալիմովն իր գործողություններով վնաս է հասցրել պետության հեղինակությանը:
Երեկ Սալիմովին հեռացրել են «Ենի Ազերբայջան» կուսակցության շարքերից: