Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
2016-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Մարտիրոսյանը Տոկիո 2020-ի ծանրամարտի 109 կգ քաշային կարգում պոկում եւ հրում վարժություններում երկրորդ տեղում է:
Երկամարտի 423 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը կրկին երկրորդն է օլիմպիական խաղերում: Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաեւը:
Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի միակ ներկայացուցիչ, երկամարտի համաշխարհային ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալի համար պայքարող 9 ծանրորդների մեջ գլխավոր ֆավորիտ էր համարվում:
Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից: Գոտեմարտերը մեկնարկում են Երեւանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը օգոստոսի 5-ին է:
Օգոստոսի 6-ին կլինի Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի ըմբիշ Վազգեն Թեւանյանը:
Եզրափակիչը կլինի օգոստոսի 7-ին: