Կառավարության որոշումներով Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը արդարադատության նախարարն էր 2019-ի հունիսից, մինչ այդ նա զբաղեցրել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը։
Նախագահի երեկվա հրամանագրով արդարադատության նախարար է նշանակվել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը։