Եվրամիությունը կաջակցի Իտալիային, Հունաստանին, Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային՝ Միջերկրական ծովի եւ Արեւմտյան Բալկանների տարբեր շրջաններում տարածված հրդեհների դեմ պայքարում:
Եվրախորհրդարանի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ նշված է, որ Իտալիայի տուժած շրջաններին օգնելու համար երկու հրշեջ ինքնաթիռ կուղարկվի Ֆրանսիայից:
Կիպրոսից Հունաստան կժամանեն երկու հրշեջ ինքնաթիռ եւ հրշեջների խումբ:
Չեխիան եւ Նիդերլանդները Ալբանիա կուղարկեն մեկական ուղղաթիռ՝ դժվարամատչելի շրջաններում հրդեհների մարմանն օժանդակելու համար:
Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում 45 սլովակցի հրշեջներ կմասնակցեն փրկարարական գործողություններին:
Եվրամիությունը ձեռնամուխ է եղել իր տնտեսության օպտիմալացմանը՝ կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով հնարավոր համակարգային բնական աղետներին դիմագրավելու համար: Եվրահանձնաժողովը հատուկ կանոնակարգ է մշակել ԵՄ ենթակառուցվածքների եւ էներգետիկ օբյեկտների հուսալիության բարձրացման համար: