ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վահագն Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:
2021-ի ապրիլից ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը։
Վահագն Խաչատրյանը 1992 -1996 թվականներին եղել է Երեւանի քաղաքապետ, 1995-1999-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1996-1998-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական, 2000-ին՝ «Արմատ» կենտրոնի, 2006-ին՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։ 2008-2013-ին Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավարն էր, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։