Ըստ Թուրքիայի անվտանգության ծառայության՝ Իրանի հետ սահմանին ձերբակալվել է 300 ապօրինի ներգաղթյալ, որոնց գերակշիռ մասը Աֆղանստանից է:
Թուրքիայի, Աֆղանստանի ու Իրանի արտգործնախարարները հունիսին հատուկ հանդիպում էին անցկացրել անվտանգության ու ներգաղթի հարցերով: Թուրք դիվանագետները պնդում են, որ դեռեւս ոչ մի գործուն մեխանիզմ ներդրված չէ ներգաղթյալների հոսքը վերահսկելու առումով:
Իրանի հետ սահմանին ներգաղթյալների հոսքն ավելացել է հատկապես վերջին շաբաթներին, երբ ԱՄՆ-ը սկսել է Աֆղանստանից դուրս բերել միջազգային խաղաղապահ զորքը, եւ վերսկսվել են բախումները կառավարական ուժերի ու թալիբների միջեւ։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության հաշվարկով տարեսկզբից միայն Աֆղանստանի շուրջ 270 հազար բնակիչ ստիպված է եղել լքել բնակավայրը: Փախստականների թիվն այժմ 3,5 միլիոն է։