ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այսուհետեւ պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել կարող եք ինչպես տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այնպես էլ նախապես՝ Earlyone բջջային հավելվածի միջոցով:
Հավելվածը ներդրվել է առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Earlyone-ի համագործակցության շնորհիվ:
Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է ընտրել «Առողջություն» բաժինը, այնուհետեւ` «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», Վայր՝ «Հյուսիսային պողոտա»:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 329-ով եւ դարձել 231322:
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսից բուժվում է 4949 մարդ, այսօր՝ 141-ը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 179-ով եւ հասել 220617-ի:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսը խլել է 7, ընդհանուր՝ 4632 մարդու կյանք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացել է 1124 մարդ, այսօր՝ 2-ը։
Իրականացվել է 7551 թեստավորում, ընդհանուր՝ 1372405:
Նշենք, որ կարանտինը Հայաստանում կտեւի մինչեւ 2021-ի դեկտեմբերի 20-ը։