ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, ՌԴ իշխանություններին հորդորել են չեղարկել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման մասին 2008-ին ընդունած որոշումը, «քանի որ նշված տարածքները պատկանում են Վրաստանին»։
Հայտարարությանը միացել են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ Նորվեգիան, Իռլանդիան եւ Էստոնիան, ինչպես նաեւ Ալբանիան: Վերջինս 2022-2023 թվականներին կընդգրկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում։