Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե հայկական ուժերը նախօրեին գնդակոծել են ադրբեջանական դիրքերը չորս տարբեր ուղղություններով:
Ըստ ադրբեջանական կողմի՝ օգոստոսի 4-ի կեսօրից մինչ կեսգիշեր հայկական ուժերը գնդակոծել են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ ավանի մերձակայքում գտնվող դիրքերը, ինչպես նաեւ Գետաբեկի շրջանի Նովոիվանովկա եւ Գալաքենդ, Քելբաջարի շրջանի Իստիսու եւ Յելիջա, Դաշքեսանի Թազաքենդ գյուղերի մերձակայքում տեղակայված ստորաբաժանումների մարտական դիրքերը։
ՀՀ ՊՆ-ն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի հայտարարությանը: