Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիտվայի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների հետ վերջին միջադեպերից հետո երկրի ուժային կառույցներին հանձնարարել է փակել երկրի պետական սահմանների յուրաքանչյուր մետրը։
«Ո՛չ հյուսիսից, ո՛չ հարավից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ արեւելքից որեւէ մեկը չպետք է ոտք դնի Բելառուս»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Լիտվայի իշխանություններն ուժեղացրել են Բելառուսի հետ սահմանի վերահսկողությունը՝ հետ դարձնելով անօրինական ներգաղթյալների մի քանի մեծ խմբերի։
Երրորդ երկրների՝ նախեւառաջ Իրաքի քաղաքացիների հոսքը դեպի Լիտվա մեծացավ հունիսին, երբ ԵՄ սահմանած պատժամիջոցներին ի պատասխան Բելառուսի նախագահը հայտարարեց, թե պաշտոնական Մինսկն այլեւս նույն աչալրջությամբ չի վերահսկելու իր տարածքով անցնող ներգաղթյալների հոսքը։