Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը հայտարարել է, որ ռուսական կողմը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով եւ կողմերին կոչ է անում խուսափելու իրադրության լարումից։
Բիկանտովը հավելել է, որ ՌԴ–ն պատրաստ է հետագայում եւս ակտիվ ներդրում ունենալու հակամարտության կարգավորման գործընթացում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը կողմերին կոչ է արել խուսափելու գործողություններից, որոնք հղի են իրադրության հետագա լարմամբ:
Նա նշել է, որ առաջ եկող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
«Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս ակտիվ ներդրում ունենալու հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրավիճակի կարգավորման գործում։ Այդ թվում սահմանի սահմանագծման եւ սահմանազատման համատեղ աշխատանքի մեկնարկի միջոցով»,- եզրափակել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։