Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ջրականի (Ջաբրայիլ) եւ Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների ընթացքում Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում`դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո` 9 ամսվա ընթացքում, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։