ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ: Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներին, դրանք իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։
Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։