ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 5-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:
Նիստի մասնակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի սադրանքներին եւ դրանց հակազդելու քայլերին։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ եւ արդյունավետ կյանքի կոչելու համար։