ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ականազերծել ԼՂ Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքը։
Ըստ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասեւի՝ վերջին երկու շաբաթում ռուս խաղաղապահներն ավարտել են 32 հա տեղանքի մաքրման աշխատանքները։ 12 շինությունում նրանք հայտնաբերել եւ ոչնչացրել են 14 պայթուցիկ նյութ։ Նախատեսվում է մաքրել եւս 15 հեկտար տարածք։
Ընդհանուր առմամբ ռուս սակրավորները ստուգել են 1920 շենք, որոնցից 31-ը՝ սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ, մաքրվել են ավելի քան 668,3 կիլոմետր ճանապարհ եւ ավելի քան 2 231,5 հեկտար տարածք, հայտնաբերվել է 25 781 պայթյունավտանգ առարկա: