«Իրաքյան ավիաուղիներ»-ը հայտարարել է Բելառուս թռիչքների չեղարկման մասին: Պատճառն այն է, որ «Իրաքյան ավիաուղիներ»-ով Մերձավոր Արեւելքից Լիտվա էին տեղափոխվում անօրինական ներգաղթյալները:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին ողջունել է Իրաքից Բելառուս թռիչքների դադարեցման փաստը:
Բրյուսելը ԵՄ-ում Բելառուսի ներկայացուցչի միջոցով պաշտոնական Մինսկին մեղադրել է ներգաղթյալներին դիտավորյալ բելառուսա-լիտվական սահման ուղարկելու համար:
Լիտվան սկսել է վերադարձնել Բելառուսի տարածքից մուտք գործած ներգաղթյալներին: Ի պատասխան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունն արեւմտյան հարեւանի հետ սահմանին: